Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.39.0-wmf.23
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Gadget
Gadget talk
Gadget definition
Gadget definition talk
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/174
104
28215
345773
229333
2022-08-11T17:42:09Z
Ապատ63
3277
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>թափառող նյարդի գրգռմամբ։ Հաճախ
ուղեկցվում է գլխապտույտով, ընդհա–
նուր թուլությամբ և ավարտվում փսխու–
մով։ Առաջանում է լեզվարմատի (օրի–
նակ, զոնդ կուլ տալիս), ականջի լաբի–
րինթային ապարատի (պտտական շար–
ժումների ժամանակ) գրգռման հետեան–
քով, ինչպես նաև գլխուղեղի վնասվածք–
ների, թունավորումների, նյութափոխա–
նակության խանգարումների, որովայնի
խոռոչի օրգանների հիվանդությունների,
հղիության են ժամանակ։
Բ ու ժ ու մ ը․ հիմնական հիվանդու–
թյան վերացում, ատրոպին, հանգստաց–
նող դեղամիջոցներ։
ՍՐՈՒՆՔ մ ա ր դ ու, ստորին ւխրջույթի
միջին հատվածը՝ ծնկային ՛հոդից մինչե
սրունք–վեգային հողը՜․ Ս–ի ոսկրային
հենքը կազմում են մեծ ու փոքր ոլոքները
(ոլոք, նրբոլոք)։ Մեծ ոլոքը գտնվում է միջային, իսկ նրբոլոքը՝ դրսային կող–
մում։ Ոլոքն ունի եռանիստ մարմին և 2
ծայր, որոնցից վերինը հաստ է և կրում է 2 կոճ՝ ազդրոսկրի հետ հոդավորվելու
համար։ Ստորին ծայրը վերջանում է դե–
պի վար ուղղված ելունով (միջային պճեղ)։
Նրբոլոքը խողովակավոր ոսկր է, որի
վերին ծայրին գտնվում է գլխիկը, ստորին
ծայրին՝ դրսային պճեղը։ Մեծ ու փոքր
ոլոքները վերին ծայրերով հոդավորվում
են միմյանց հետ, իսկ ստորիններով միա–
նում են շարակցական հյուսվածքով։
Ս–ի մկանները դասավորված են 3 խըմ–
բով՝ առաջային, ետին և կողմնային։
Առաջային խմբի մկաններն սկսվելով Ս–ի
ոսկրերից, անցնում են ոտի մեջքային
երեսը և իրենց ջլերով կպչում թաթոսկրե–
րին կամ մատոսկրերին։ Կողմնային խըմ–
բում գտնվում են նրբոլոքային երկար ու
կարճ մկանները։ Ետին կամ ծալիչների
խումբը դասավորված է երկու շերտով՝
մակերեսային, ուր գտնվում է սրունքի
եռագլուխ մկանը, որի ջիլը կպչում է կրունկոսկրին (կրունկոսկրային կամ
աքիլլեսյան ջիլ)։ Այս մկանի զույգ գլուխ–
ները կոչվում են երկվորյակներ, իսկ
կենտը՝ ձկնամկան։ Զորանիստ շերտը
կազմում են՝ ոլոքային ետին մկանը, մա–
տերի ընդհանուր ծալիչը և բթի երկար
ծալիչը։ Ս–ի մկանները և մաշկը նյարդա–
վորվում են նստանյարդի ճյուղերով։ Ս․
անոթավորվում է ծնկափոսային զարկե–
րակի ճյուղերով։ Ս–ի երակներն ուղեկ–
ցում են համապատասխան զարկերակ–
ներին և կոչվում են նույն անուններով։
Ս–ի վրա կան նաև ենթամաշկային մակե–
րեսային երակներ, որոնք չունեն իրենց
համապատասխան զարկերակները։
Ա․ Սարաֆ յան
ՍՐՈՒՆՔ–ՎԵԳԱՅԻՆ ՀՈԴ մարդու,
սրունքի ոսկրերի միացումը ոաի ոսկրե–
րի հետ։ Ս․-վ․ հ․ կազմում են մեծ ու փոքր
ոլոքների ստորին ծայրերը և գարշապարի
ոսկրը՝ վեգոսկրը։ Վերջինս իր ստորին
մակերեսով միաժամանակ հոդավորվում
է ստորադիր ոսկրերի՝ կրունկոսկրի և նավակոսկրի հետ, կազմելով սրունք–
թաթային հոդի ստորին հարկը։ Այս հո–
դերը և ոտքի ոսկրերի կամարը կարեոր
նշանակություն ունեն քայլելու պրոցե–
սում։ Ս․-վ․ հ․ կողքերից ամրապնդվում է մի քանի ամուր կապաններով, որոնք,
սկսվելով միջային ու դրսային պճեղներից,
տարածվում են գարշապարի ոսկրերի վրա։
Հոդի ամրությանը զգալի չափով նպաս–
տում են նաև նրան շրջապատող մկաննե–
րի ջլերը։ Հոդաշապիկը առջեից և ետեից
բարակ է և ավելի քիչ է պաշտպանված։
Ս․-վ․ հ–ում կատարվում են ծալման և տարածման շարժումներ, իսկ ոտնաթա–
թի ազատ կախված դիրքում հնարավոր
է նաև կողմնային շարժումներ՝ զատում և առբերում։ Ս․-վ․ հ–ի շրջանում ոտի ոլոր–
ման պատճառով հաճախ տեղի է ունենում
կողմնային կապանների պատռվածք և պճեղների կոտրվածք, որը սովորաբար
զուգորդվում է թերհոդախախտումով։
ՍՑԵՆԱՐ (իտալ․ scenario, < լատ․ scae-
na – բեմ), 1․ սյուժետային սխեմա, ըստ
որի իմպրովիզացիայի թատրոնում ստեղծ–
վում է ներկայացումը։ Պիեսի բովանդա–
կության հակիրճ շարադրանքն է (առանց
երկխոսության ու մենախոսության)։
Ս–ում տրված են գործողության հիմնական
պահերը, նշված են գործող անձանց բեմ
դուրս գալը, ընդմիջարկվող համարները
են։ Ս․ բնորոշ է ժող․ բանավոր ստեղծա–
գործության հիման վրա զարգացող ժող․
թատրոնի զանազան տեսակների (մի–
մոս, ատելլանա, ֆարս, կոմեդիա դելլ’
արտե, տոնավաճառային թատրոն) հա–
մար։ Դրամայի երեան գալով՝ Ս․ իր տեղը
զիջել է գրավոր տեքստին։ 2․ Կ ի ն ե–
մատոգրաֆիայում էկրանավոր–
ման համար նախատեսված գրական ստեղ–
ծագործություն (տես Կինոդրամատուր–
գիա)։ Բացի գրական Ս–ից, կա ռեժիսորա–
կան կամ բեմադրական Ս․՝ ֆիլմի, ներ–
կայացման ստեղծագործական մանրա–
մասն պլանը։ 3․ Բ ա լ և տ ու մ Ս․ սյու–
ժեի մանրամասն շարադրանքն է՝ բոլոր
պարային համարների և մնջախաղային
տեսարանների նկարագրությամբ, նաե
այն հիմքն է, ըստ որի կոմպոզիտորը
գրում է երաժշտությունը, իսկ բալետմայս–
աերն ստեղծում ներկայացումը։ 4․ Օ պ ե–
ր ա յ ու մ Ս․ լիբրետոյի դրամատուրգիա–
կան պլանն է։
ՍՑԵՆԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԴԻՐ, հեղինակա–
յին պայմանագրի տեսակ, որով հեղինա–
կը պարտավորվում է չհրատարակված
երկը հանձնել ստուդիային՝ կինո– կամ
հեռուստաֆիլմում օգտագործելու համար,
]ւսկ ստուդիան պարտավորվում է սահ–
մանված ժամկետում քննարկել այն և ըն–
դունելու կամ մերժելու մասին հայտնել
հեղինակին։ Երկը կարող է հեղինակին
վերադարձվել վերամշակման համար։
Հավանության արժանացած երկի համար
հեղինակը վարձատրվում է։ Հեղինակը
պարտավորվում է մասնակցել սցենարի
քննարկմանը, ծանոթանալ ռեժիսորական
սցենարին, դերասանների փորձերին, դե–
կորների էսքիզներին, նկարահանման
խմբի աշխատանքներին։ Ընդունելու պա–
հից 3 տարվա ընթացքում երկն արգել–
վում է հանձնել այլ կազմակերպության։
Հ․ Ղարիբյան
ՍՑԻՆՏԻԼՅԱՑԻԱ (< լատ. scienta – գիտե–
լիք, գիտություն), սայենտիզմ
(< անգլ․ science – գիտություն), գիտա–
պ ա շ տ ու թ յ ու ն, փիլ–յան մեջ XIX դ․
վերջին –XX դ․ տարածված տեսակետ,
որը փիլ–յանը մոտենում է գիտության
չափանիշներով՝ այն վերակառուցելով
գիտ․ տեսությունների համար մշակված
հետազոտության ու փաստարկման եղա–
նակներով։ Միաժամանակ Մ․ փիլ–յան
իրավասությունից բացառում է ավանդա–
բար նրան վերաբերող կոնկրետ բնագա–
վառները որպես մասնավոր գիտ․ հետա–
զոտության ոլորտներ։ Բնականաբար նե–
ղանում է նաև փիլ–յան առարկան՝ սահ–
մանափակվելով գիտության հիմունքների,
տրամաբանության, լեզվի, նրանում ծա–
գող իմացաբանական դժվարությունների
վերլուծությամբ։ Մ․ հատկապես մերժում
է ավանդական փիլ–յան հավակնությունը՝
մտահայեցողական–մետաֆիզիկական ճա–
նապարհով տալու հասարակության, նրա
պատմության, մշակույթի, մարդու էու–
թյան բացատրությունը, և համապատաս–
խան հասարակական–մշակութաբանական
գիտությունների վրա տարածում է ճշգը–
րիտ գիտությունների տրամաբանական–
հասկացութային մտածելակերպը։ Ս․ այս–
պիսով ձեռք է բերում ավելի լայն իմաստ՝
որպես աշխարհայացքային–վւիլ․ կողմնո–
րոշում առհասարակ հասարակական և հոգեոր–մշակութային երեույթների բնա–
գավառում։ Մինչդեռ հակասցիեն–
տ ի զ մ ը շեշտում է փիլ–յան ե՝ առար–
կայի, ե՝ մտածելակերպի ուրույնությունը,
ինչպես նաև բացարձակացնում է հասա–
րակության, մարդկային հոգեոր–մշակու–
թային երեույթների արժեքային բնույթը,
եզակիությունը, անկրկնելիությունը, ուս–
տի և դրանց համար առաջադրում է մաս–
նավոր գիտ․ մեթոդներից տարբեր՝ ըմ–
բըոնման ու մեկնաբանության մտահայե–
ցողական, ինտուիտիվ, «հասկացողական* և այլ եղանակներ։ Մ–ի և հակասցիեն
տիզմի միտումների պայքարը բնորոշ ար–
տահայտություն է գտել նեոկանտակա–
նության մեջ։ Մ–ի տիպական դրսեորում է նեոպոզիտիվիզմը, մասնավորապես պո–
զիտիվիստական կոնկրետ սոցիոլոգիան։
Հակասցիենտիստական որոշակի դիրքա–
վորում ունեն կյանքի փիւիսոփայությու–
նը, էկզիստենցիաչիզմը, այն տարած–
ված է ժամանակակից մշակույթի փիլ–յան
մեջ։
Դիալեկտիկամատերիալիստական փիլ–
յունը հաղթահարում է Ս–ի և հակասցիեն–
տիզմի միակողմանիությունները՝ գիտու–
թյունը դիտելով հասարակական գիտակ–
ցության մյուս ձեերի հետ սերտորեն
կապված։ Հ․9Հւորգյան
'''ՍՑԻՆՏԻԼՅԱՑԻԱ''' (< լատ․ scintillatio - առկայծում), կարճատև (~10<sup>−4</sup> –10<sup>−9</sup> վրկ) լուսային բռնկում (''լյումինեսցենցման'' բռնկում), որն առաջանում է սցինտիլյատորներում՝ իոնացնող ճառագայթումների ազդեցությամբ։ Սցինտիլյացիան առաջինը դիտել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Ու․ Կրուկսը (Crooks, 1832–1919), 1903 թվականին՝ α-մասնիկներով ZnS-ից պատրաստված էկրանը ճառագայթելիս։ Սցինտիլյատորի (լյումինաֆորի մի տեսակ) ատոմները կամ մոլեկուլները իոնացնող ճառագայթման (լիցքավորված մասնիկների) էներգիայի հաշվին գրգռվում են և ապա, անցնելով նորմալ վիճակի, առաքում են լուսային քվանտներ, այսինքն՝ դիտվում է սցինտիլյացիայի երեվույթ։ Սցինտիլյացիայի մեխանիզմը, ճառագայթման<noinclude></noinclude>
9tjrt8h2ioy7xbndfddc3hx88wuehke
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/175
104
28216
345774
229331
2022-08-11T18:19:03Z
Ապատ63
3277
/* Problematic */
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="2" user="Ապատ63" /></noinclude>սպեկտրը և լուսարձակման տևողությունը կախված են լյումինեսցենտային նյութի
տեսակից, իսկ պայծառությունը կախված է լիցքավորված մասնիկների բնույթից և այն էներգիայից, որը մասնիկը կորցնում է նյութի միջով անցնելիս (օրինակ, α-
մասնիկների և պրոտոնների սցինտիլյացիան զգալիորեն պայծառ է β-մասնիկների սցինտիլյացիայից)։
Սցինտիլյացիայի յուրաքանչյուր բռնկում մի մասնիկի ազդեցության արդյունք է։ Այդ երևույթի հիման վրա են աշխատում սցինտիլյացիոն հաշվիչները, որոնք օգտագործվում են փորձարարական ֆիզիկայում՝ որպես ''դետեկտորներ տարրական մասնիկների''։
'''ՍՑԻՆՏԻԼՅԱՑԻՈՆ ՀԱՇՎԻՉ''', տես՝ ''Դետեկտորներ տարրական մասնիկների''։
ՍՑԻՖՈԶՈԱՆԵՐ (Scyphozoa), {{լայն|սցիֆnիդներ}}, աղեխորշավորների տիպի ծովային մենակյաց կենդանիների դաս։ Աղիքային խորշը բաժանված է կենտրոնական ստամոքսի և 4 խցիկների։ Սցիֆոզոաների մեծամասնությանը հատուկ է պոլիպային (անսեռ) և մեդուզային (սեռական) սերունդների հաջորդականությունը (մետագենեզ)։ Ձվից զարգացող թրթուրը (պլանուլա) ամրանում է հատակին և վերածվում պոլիպի, որը բողբոջմամբ բազմանալով առաջացնում է իր նման պոլիպներ, իսկ լայնական կիսվելով՝ սցիֆոմեդուզայի թրթուրներ, որոնք հասունանալով բազմանում են սեռական եղանակով։ Սցիֆոզոաներն ունեն 4 կարգ՝ սկավառակամեդուզաներ, արմատաբերաններ, պսակամեդուզաներ, ստավրամեդուզաներ։ Որոշ սցիֆոզոաներ մաշկին հպվելիս կարող են ցավ և «այրուցքներ» առաջացնել (հայտնի են մարդկանց մահվան դեպքեր Ավստրալիայի հյուսիսային ափերին բնակվող խիրոդրոֆուս սեռի սցիֆոմեդուզայի թույնից)։ Հայտնի է սցիֆոզոայի ավելի քան 200 տեսակ (ԽՍՀՄ–ում՝ 30), տարածված Համաշխարհային օվկիանոսում, գլխավորապես բարեխառն և արևադարձային շրջաններում։
{{Աջաթև|Ջ․ Գրիգորյան}}
'''ՍՈՒ ՊՍԵԽ,''' գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանում, շրջկենտրոնից 7 ''կմ'' հարավ-արևելք։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ։ Կոլտնտեսություններն (2) զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, հացահատիկային կուլտուրաների, արևածաղկի և բանջարեղենի մշակությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի տուն, կապի բաժանմունք, բուժկայան, կենցաղսպասարկման կոմբինատ, 2 մսուր-մանկապարտեզ։ Հիմնադրվել է 1887 թվականին։ Հայերը եկել են Սամսունի շրջանից, 1888 թվականին։
'''ՍՈՒԱԽԻԼԻ''', {{լայն|վասվահիլի}}, ժողովուրդ Աևելյան Աֆրիկայում։ Բնակվում են
հիմնականում Քենիայի, Տանզանիայի, մասամբ՝ Մոզամբիկի առափնյա շրջաններում, ինչպես նաև մոտակա կղզիներում։ Սուախիլիին են պատկանում առափնյա գոտիների և Զանզիբար, Պեմբա, Մաֆիա կղզիների բնիկների հետևորդները, որոնք միախառնվել են եկվոր հնդիկներին, արաբներին, պարսիկներին, ինչպես նաև Աֆրիկայի կենտրոնական շրջաններից իբրև ստրուկներ բերված զանազան ցեղերին։ Սուախիլիի ընդհանուր թիվը՝ մոտ 1,8 մլն (1978)։ Լեզուն սոսսխիլին է, որով խոսում են մոտ 50 մլն մարդ։ Մեծ մասամբ մահմեդականներ են։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ։ Զգալի թվով սուալիլի բնակվում են քաղաքներում, զբաղվում արհեստներով, առևտրով, աշխատում արդյունաբերական ձեռնարկություններում։
'''ՍՈՒԲԱԹԱՆ''', գյուղ ՀԽՍՀ Վարդենիսի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հարավ։ Խոշոր եղջերավոր անասունների աճեցման և բտման միջտնտեսային ձեռնարկություն
է։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, բուժկայան։
'''ՍՈՒԲԴՈՄԻՆԱՆՏ''' (< լատ․ sub – ենթամերձ և ''դոմինանտ''), մաժոր և մինոր լադերի IV աստիճանը (տես ''Լադ'') և այդ աստիճանի վրա կառուցված ակորդը։ Տոնիկայի մեջ լուծվելու ձգտումը համեմատաբար թույլ է, իսկ դրան հաջորդելիս առաջ է բերում լադային ձգտողականության կենտրոնի փոփոխության զգացում և դոմինանտի միջոցով հավասարակշռությունը վերականգնելու անհրաժեշտություն։ Սուբդոմինանտի դեր են կատարում նաև նույն լադերի II և VI աստիճանները։ Նշվում է Տ տառով։
'''ՍՈՒԲԼԻՄԱՑԻԱ''', {{լայն|սուբլիմում}} (ուշ լատ․ sublimatio – վսեմացում, < լատ․
sublimare – բարձրացնել), {{լայն|հոգեբանության մեջ}}, հոգեկան հուզմունքից բխող հակումների էներգիան վերափոխող և անձին հասարակական գործունեության կամ ստեղծագործական աշխատանքի մղող հոգեկան պրոցես։ Սուբլիմացիան ինքնագիտակցության մակարդակի յուրահատուկ բարձրացում է՝ բյուրեղացնելու և վսեմացնելու այն ամենը, ինչ տարբեր պատճառներով (սոցիալական ու բարոյական պահանջներ, հոգեբանական ճնշում) չի կենսագործվում մարդու վարքի և
գործունեության մեջ։ Սուբլիմացիայի միջոցով վերլուծվում և նոր գնահատականի են արժանանում մարդու մտավոր, բարոյական և գեղագիտական ըմբռնումները, նոր լիցք
և բովանդակություն են ստանում նրա սոցիալական այլասիրական (ալտրուիստական)
ձգտումները։ Սուբլիմացիա հասկացությունը մտցրել է ''Զ․ Ֆրեյդը'' (1900)։ ''Ֆրեյդիզմը'', գռեհկացնելով սուբլիմացիայի երևույթը, նրա ակունքները և դրդապատճառները սահմանափակում է սեռական բնազդի (''լիբիդո'') և ինքնապաշտպանական մեխանիզմների շրջանակներում։ Սուբլիմացիան ըստ էության ինքնորոնման, ինքնավերափոխման և ինքնադաստիարակման օրինաչափ պրոցես է։ Նրա պրոբլեմներին կարևոր տեղ են հատկացնում ստեղծագործական, մանկան, սպորտի և այլ հոգեբանությունները։
{{Աջաթև|Հ․ Թութունջյան}}
'''ՍՈՒԲԼԻՄՈՒՄ''', բյուրեղական նյութի անցումը գազային վիճակի՝ առանց հալվելու (հեղուկանալու)։ Սուբլիմումն I կարգի ֆազային փոխարկում է, տեղի է ունենում ջերմության կլանումով (սուբլիմման ջերմություն)։ Պինդ նյութը կարող է սուբլիմվել ջերմաստիճանի և ճնշման այն ողջ միջակայքում, որում հնարավոր է պինդ և գազային ֆազերի համատեղ գոյությունը։ Սուբլիմման ջերմության, պինդ նյութի վրա նրա հագեցած գոլորշիների ճնշման և ջերմաստիճանի կապն արտահայտվում է ''Կլապեյրոն-Կլաուզիուսի հավասարումով''։ Սուբլիմումը կիրառում են նյութերը (յոդ, նավթալին և այլն) մաքրելու, բալիստիկ և տիեզերական հրթիռների աերոդինամիկական շիկացումը կանխելու համար (հրթիռի գլխամասը պատում են սուբլիմվող նյութի պաշտպանիչ շերտով)։
{{Աջաթև|Ալ․ Հակոբյան}}
'''ՍՈՒԲԽԻ''' (Subhi) Մուստաֆա (1882-1921), Թուրքիայի կոմունիստական կուսակցության (ԹԿԿ) հիմնադիրներից։ 1906 թվականին ավարտել է Ստամբուլի իրավաբանական դպրոցը, ապա Սորբոնի համալսարանի սոցիալական գիտությունների
ֆակուլտետը։ 1910 թվականին մտել է Օսմանական սոցիալիստական կուսակցության մեջ։ 1913 թվականին բանտարկվել է, որտեղից փախել է Ռուսաստան։ 1914 թվականին, որպես թուրքահպատակ, ներկալվել և աքսորվել է Ուրալ։ 1915 թվականին մտել է ՌՄԴԲ(բ)Կ շարքերը և հեղափոխական աշխատանք տարել թուրք ռազմագերիների շրջանում։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո կուսակցական հանձնարարություններ է կատարել Մոսկվայում, Կազանում, Ղրիմում, Տաշքենդում։ 1918 թվականին հիմնադրել է «էնի Դյունյա» («Նոր աշխարհ») թերթը։ Մասնակցել է Կոմինտերնի I կոնգրեսին (1919) և Արևելքի ժողովուրդների I համագումարին (1920)։ 1919 թվականի ամռանը Ուկրաինայում մարտնչել է դենիկինա–պետլյուրական բանդաների դեմ։ ԹԿԿ I համագումարի հրավիրման (1920, Բաքու) կազմակերպիչներից է, որտեղ ընտրվել է ԹԿԿ նախագահ։ Հայրենիք վերադառնալուց հետո, ԹԿԿ ԿԿ–ի 14 այլ անդամների և կուսակցության ակտիվիստների հետ ձերբակալել և խեղդել են ծովում։
'''ՍՈՒԲՅԵԿՏ''', դատողության տրամաբանական ենթական՝ մտքի առարկան, որին վերաբերում է դատողության մեջ պարունակվող պնդումը՝ հաստատումը կամ ժխտումը։ Օրինակ, «Սևան քաղաքը գտնվում է Սևանա լճի ափին» դատողությունում կարելի է առանձնացնել «Սևան քաղաքը»-ը որպես դատողության սուբյեկտ, իսկ
մնացած մասը՝ որպես նրա ''պրեդիկատ''։ Նշված դատողությունը կարելի է դիտարկել նաև որպես հարաբերության դատողություն, և «Սևան քաղաք» ու «Սևանա լճի
ափ» բառակապակցությունները կլինեն նրա սուբյոկտները։
'''ՍՈՒԲՅԵԿՏ ԵՎ ՕԲՅԵԿՏ''' (լատ․ subjectus – ենթակա, objectum –«առ արկանված»՝ առարկա), փիլիսոփայական կատեգորիաներ, {{լայն|սուբյեկտը}} հասարակական մարդն է՝<noinclude></noinclude>
46s42bwde34e1mvni6aqip99fiqhen0
345775
345774
2022-08-11T18:28:56Z
Ապատ63
3277
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="2" user="Ապատ63" /></noinclude>սպեկտրը և լուսարձակման տևողությունը կախված են լյումինեսցենտային նյութի տեսակից, իսկ պայծառությունը կախված է լիցքավորված մասնիկների բնույթից և այն էներգիայից, որը մասնիկը կորցնում է նյութի միջով անցնելիս (օրինակ, α- մասնիկների և պրոտոնների սցինտիլյացիան զգալիորեն պայծառ է β-մասնիկների սցինտիլյացիայից)։

nkyx1v1y5197hx18c51t84vucun7e2i